Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական Տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ըստ Օսվալդ Զագրադնիկի ներկայացման առաջնախաղը:
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝մարտի 3, 4, ապրիլի 29, 30,
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ մարտի 22, 24, 28,
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ ապրիլի 5, 6, 10:
Մարտի 3-ի դերասանական կազմում լինելու են ՝
Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան ՄԱՐՏԻ 4-ի դերասանական կազմում լինելու են՝
Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան
Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայան
Ռեժիսորի օգնական ՝ Հրաչյա Գյումբալյան
Ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան